Շարունակվում են կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է Հայաստանում կառուցապատման ոլորտի աշխուժացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շարունակվել է քննարկումը հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, թափանցիկության բարձրացման և կառուցապատման գործընթացների խթանման ուղղությամբ: Անդրադարձ է եղել կառուցապատողների կողմից ներկայացված առաջարկություններին և դրանց վերաբերյալ պետական գերատեսչությունների կարծիքներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել կառուցապատող ընկերությունների հետ ակտիվ աշխատանքն առկա խնդիրների գույքագրման և համատեղ լուծումների մշակման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան