Նոր ազատավանդակներ և այլ 3 նորություն՝ Կենդանաբանական այգում
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին պաշտոնական բացում չի նախատեսում, սակայն այցելուների համար այդ օրը փոքր ինչ տարբերվող կլինի։
Panorama.am-ի հետ զրույցում կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն մյուս երկուշաբթի օրերի, մայիսի 1-ին կենդանաբանական այգին աշխատանքը կսկսի ոչ թե ժամը 11-ից, այլ` 9-ից մինչև ուշ երեկո։
Նշենք, որ ներկայումս կենդանաբանական այգում շինարարական աշխատանքներ են ընթանում և դրանով պայմանավորված այգու մի հատվածը ժամանակավորապես փակ է այցելուների համար։
Մեր զրուցակցի խոսքով՝ միակ նոր բանը, որ այս պահին այգու այցելուները կարող են տեսնել՝ հին ապամոնտաժված ազատավանդակների բաց տարածությունն է, որը փոխարինվել է կանաչ տարածքներով։
«Նոր վերանորոգման ծրագրով երեք հիմնական շինություն է կավելացվի՝ առյուծների ազատավանդակը, կարանտին կենտրոնը, որը տեղափոխվող ու այգին մտնող կենդանիներին համար նախատեսված հատուկ տարածք է , և արջերի ու գայլերի համար ազատավանդակի կառուցումը։ Նաև դիտարան է կառուցվելու, որտեղից այցելուները հնարավորություն ունեն այգու ամբողջ տարածքը նայել»,- մանրամասնեց այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում 328 կենդանի է անկել
- Երևանի կենդանաբանական այգու մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
- Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին ընդունել է 65 հազար այցելու
- ԱՎԾ. Մեկ տարում կենդանաբանական այգում անկել է 122 կենդանի