Մոնիկա Վասիլյանն ավարտել է մարզական կարիերան
Հայաստանի լողի հավաքականի վերջին տարիների առաջատար Մոնիկա Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է մարզական կարիերան ավարտելու որոշման մասին.
«Ես վերջնականապես որոշել եմ թողնել լողը: Պատճառը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում մեկնարկից առաջ ստացած արմունկի վնասվածքն է: Դա թույլ չի տալիս ինձ նորմալ մարզվել:
Կարոտում եմ ջուրը: Ի՞նչ արած: Իհարկե կմնամ լողում: Այս տարի ավարտում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Դրանից հետո կորոշեմ անելիքներս: Կցանկանայի մարզչական գործով զբաղվել»,- ասել է Մոնիկա Վասիլյանը: