Մարին Լե Պենը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնում նշանակելու է «Ոտքի, Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Նիկոլյա Դյուպոն-Էնյանին: Նա ևս մասնակցում էր նախագահական ընտրություններին, առաջին փուլի անհաջողությունից հետո Մարին Լե Պենին սատարելու հայտարարություն արեց: Առաջին փուլում նա ստացել էր 4.7 տոկոս: Գրում է «Գազետա.ռու»-ն:
«Հանդիսանալով պետության նախագահ, ես վարչապետ կնշանակեմ Նիկոլյա Դյուպոն-Էնյանին»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում քաղաքական գործիչները կողք կողքի են նստած եղել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մարին Լե Պենը հայտարարել էր Ֆրանսիան գործ ԵՄ-ից հանելու ու այն գեղեցիկ ու երջանիկ երկիր դարձնելու ցանկության մասին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: Լե Պենի մրցակիցն է Էմմանուել Մակրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Օլանդը սատարում է Մակրոնին
- Մարին Լե Պենը Մակրոնին թուլակամ մարդ է որակել
- Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
- Մարին Լը Պեն. ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին
- Մարին Լե Պենը փակուղու առաջ է կանգնեցրել Եվրահանձնոժողովին
- Օլանդը հայտարարել է Մարին Լե Պենին խանգարելու մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան