Մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է
Ըստ ոստիկանության տեղեկատվության, 2016թ. տարեվերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս:
ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, նրանց թվում աղջիկ երեխաներ չկան: Անչափահասներից 6-ը՝ 14-15 տարեկան են, 4-ը՝ մինչև 14 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան:
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներից 7-ը հաշվառվել են Երևանում, 3-ը՝ Լոռիում, 2-ը՝ Շիրակում, 1-ը՝ Կոտայքում:
Նախորդ՝ 2015-ի համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է, պաշտոնական նույն վիճակագրությամբ, 2015-ին հաշվառվել էր 8 անչափահաս, 2014-ին՝ 7: Այսպիսով, ցուցանիշը հավասարվել է 2013-ին գրանցված թվին:
ԱՎԾ տվյալների համաձայն, մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվում աղջիկներ չկան հենց 2013-ից, 2012-ին 16 անչափահասներից 4-ն աղջիկներ էին: