Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները 3-րդ տեղն են զբաղեցրել Ուկրաինայում
Հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշել է, որ եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին` 0.40 միավորով.
«Դժգոհ եմ տղաներից, քանի որ նրանք կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Դա էր նրանց իրական տեղը։ Սակայն հաշվի առնելով, որ Ազատն ու Վլադիմիրը երկար ժամանակ չեն մարզվել՝ գնահատում եմ բավարար»,- ասել է Չանդիրյանը։
Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձևում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնել է, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածքի պատճառով։