Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ հրթիռն արձակվել է Փհոնան-Նամդո նահանգի զորավարժարանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փհենյանին, և արագ պայթել է:
Վեստի.ռու կայքը, հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին, գրում է, որ Հյուսիսային Կորեայի արձակված հրթիռի տեսակը հայտնի չէ, ներկա պահին վերլուծում են թռիչքի շրջանակը: Հերթական հրթիռի արձակման փաստը հաստատել են նաև ամերիկացի զինվորականները:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել
- Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է բաց թողել դեպի Ճապոնական ծով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան