Հասարակություն 12:07 29/04/2017

Հայաստանի բնակչության բնական հավելաճը նվազել է. պատճառները ցիկլային են

Հեղինակ` Դանիել Շահումյան

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի 2017թ-ի առաջին եռամսյակի տվյալները, որտեղ և արտացոլված են բնակչության թվաքանակի ու բնական շարժի վերաբերյալ ցուցանիշները:

Աղբյուրի համաձայն՝ 2017-ի առաջին եռամսյակում հանրապետությունում ծնվել է 8534 մարդ, ինչը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշին զիջում է 591-ով կամ 6.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 8037, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 293-ով կամ 3.8 տոկոսով: Այս միտումների պայմաններում 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանում բնակչության բնական հավելաճը կազմել է 497 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է մոտ 2.8 անգամ:

Անշուշտ, մեկ եռամսյակի ցուցանիշները բավարար չեն ժողովրդագրական միտումները բնորոշելու համար, և ընդհանրական գնահատականները կարող են միայն մակերեսային լինել, այդուհանդերձ փաստ է, որ ընթացիկ տարում էականորեն վատթարացել են թե՛ ծնելիության, թե՛ մահացության ցուցանիշները, ինչի հետևանքով գրանցվել է բնական հավելաճի թեկուզ դրական, բայց ոչ գոհացուցիչ արդյունք:

Մասնագետներն այս ցուցանիշները բացատրում են օբյեկտիվ գործոններով: Ըստ որում՝ ծնելիության ցուցանիշի անկումը բացատրվում է կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, որոնց մեջ առանձնացվում է նախորդ տարվա քառօրյա պատերազմը:

Մեզ հետ զրույցում մասնագետները նշեցին, որ ծնելիության ցուցանիշի անկումը կարելի է բացատրել 2016-ի ապրիլին տեղի ունեցած պատերազմական իրադարձություններով, որոնց հետևանքով հանրության մեջ առաջացած տագնապի ու անորոշության զգացումը, ինչպես նաև վերարտադրողական տարիքի տղամարդկանց մոբիլիզացիան չէին կարող 9-ն ամիս անց չազդել ծնելիության ցուցանիշի վրա: Ըստ այդմ՝ պատերազմի կամ դրա սպառնալիքի ժամանակ օբյեկտիվորեն մարդիկ վերանայում են իրենց ծրագրերը, այդ թվում անձնական: Եթե հետ գնանք նախորդ տարվա ապրիլ-մայիս, կտեսնենք, որ հասկանալի պատճառներով ունենք ամուսնությունների քանակի նվազում, ինչն էլ նշանակում է, որ համարժեք կերպով հունվար-փետրվարին պետք է նվազեն ծնունդների քանակը:  

Ծնելիության ցուցանիշի վրա էական ազդող հաջորդ գործոնը, մասնագետների հավաստմամբ, նաև վերարտադրողական տարիքի (15-49 տարեկան) կանանց թվաքանակի նվազումն է:

«Հայաստանում անցած երկու տասնամյակների ընթացքում նվազել են ծնելիության ցուցանիշները, ինչի հետևանքով նաև կանանց պտղաբերության ցուցանիշը՝ 2.6 երեխայից հասել է մինչև 1.6 երեխայի, 1 կնոջ հաշվով, այսինքն մեկ կինը չի վերարտադրում մեկ ամուսնական զույգի: Եթե դիտարկենք Հայաստանում կանանց մայրանալու միջին տարիքը ապա կտեսնենք, որ այսօր Հայաստանում առաջին անգամ մայրանալու միջին տարիքը 24,4 տարեկանն է, որը  90-ականների համեմատ աճել շուրջ 2 տարով, ինչը ևս իր ազդեցությունն ունի է ծնելիության ցուցանիշի ձևավորման վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ  Կարինե Կույումջյանը:

Այսինքն, այսօրվա ցածր ծնելիության պատճառը 1990-95թթ-ի ընթացքում Հայաստանում ծնունդների անկումն է՝ պայմանավորված պատերազմով, արտագաղթով ու սոցիալական ծանր հանգամանքներով:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշների աճին, ապա մասնագետների ներկայացմամբ՝ սա օրինաչափ է և առաջիկա տարիներին այն շարունակաբար կաճի: Խնդիրն այն է, որ 1947-1950-ական թվականների հետպատերազմյան տարիների ժողովրդագրական բումի սերունդը ներկայումս հասել է տարիքային առավելագույն շեմին և բնական մահվան հետևանքով մահացության բացարձակ ցուցանիշներն առաջիկա տարիներին օբյեկտիվորեն աճելու են:

«1950-ական թվականներին Հայաստանում գրանցվել են ծնելիության բարձր ցուցանիշներ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը կանանց համար 78,2 տարի է, իսկ տղամարդկանց համար՝ 71.7 տարի, ապա բնական է, որ այդ սերունդների մահացության ցուցանիշը ևս բարձր պետք է լինի»,- հավելեց տիկին Կույումջյանը:

Այսինքն, ակնկալելի է, որ առաջիկա տարիներին դեռևս շարունակելու է պահպանվել մեծահասակ բնակչության մահացության բարձր ցուցանիշը:

Ինչ վերաբերում է ԱՎԾ հրապարակած մյուս ցուցանիշներին, հարկ է նշել, որ մահացության պատճառների թվում շարունակում են գերիշխող մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (մոտ 49 տոկոս) և նորագոյացությունները (մոտ 20 տոկոս): 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:19
Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:
Աղբյուր` Panorama.am
16:07
Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
Արփի Աբգարյանը դարձել է «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի իսկական աստղը։ Երգչուհին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մեզ մտահոգում է կամավոր ատեստավորման մասնակցության ցուցանիշներն ու հաղթահարման շեմը. Սվաջյան
Այս տարի կամավոր ատեստավորման համար գրանցվել է ավելի քան 7000 ուսուցիչ
Աղբյուր` Panorama.am
15:33
Շոյգու. Ռուսաստանը նախադրյալներ է նկատում Հարավային Կոցկասում իրավիճակի բարելավման համար
Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, Ռուսաստանը տեսնում  նախադրյալներ դրա բարելավման համար, բայց Արևմուտքը խանգարում է։...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
«Ես նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման. Վահան Կոստանյան
«Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:37
Աշակերտի մոտ էլեկտրոնային սիգարետի հայտնաբերումից մինչև փոխտնօրենի ձերբակալություն. Արտակարգ դեպք Աչաջուրում
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Նոյեմբերի 1-ին Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վարկային պորտֆելոն աճում է՝ տնային տնտեսություններին և շինարարությանը տրվող վարկերի շնորհիվ. Մարտին Գալստյան
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և...
Աղբյուր` Panorama.am
14:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան
«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին
«Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, նրա թիրախները,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար 708 մլն եվրո վարկ կներգրավվի. Գնել Սանոսյան
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4,7 կմ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որ որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղաքագետ
«Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) դարձան այն բացառիկ նախագահները, որ իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում,...
Աղբյուր` Panorama.am
12:46
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիները
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
«Ֆորումում կքննարկվեն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև պատժամիջոցների և միջազգային պայմաններին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Հիվանդանոցից ՔԿՀ վերադարձած կալանավորվածի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
12:23
Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման հետքերով
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Էկոնոմիկայի նախարարությունը
Աղբյուր` Panorama.am
12:15
Կառավարությունը հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Փաշինյանը Բուդապեշտում հեծանիվ է քշում. «Չկանգնացնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ ըլնենք»
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունգարիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հրազդանի կիրճում հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Դեմոյան
«Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երևան նախագիծ, մեր օրեր...»
Աղբյուր` Panorama.am
11:25
15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին
Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ինչ պետք է իմանան 35-ն անց տղամարդը և 50-ն անց կինը. Սրտաբան
Россия» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» թոք շոուում սրտաբան Յուրի Բելենկովը կարևոր խորհուրդներ է տվել անոթների...
Աղբյուր` Panorama.am
10:52
Հայաստանի բուժվողների նույնիսկ 30-40 տոկոսն օգտվում է Վրաստանի դեղերի շուկայից. Արթուր Խաչատրյան
«Հայաստաում դեղորայքի շուկան գտնվում է շատ-շատ բարդ վիճակում»,-նման գնահատական է տվել Անկախ Դեղատների Ասոցիացիայի նախագահ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
10:28
Օպերատիվ իրավիճակը Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում
Բացահայտել են հանցագործության 97 դեպք։
Աղբյուր` Panorama.am
10:18
Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից
ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելը կարող է օգնել Դոնալդ Թրամփին իր դեմ հարուցված բոլոր չորս քրեական գործերով խուսափել պատժից։ Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
10:16
Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Հունգարիա
Աղբյուր` Panorama.am
10:08
Աբրահամյան.Մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան կշարունակի ՀՀ դեմ թշնամական իր քաղաքականությունը
«Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է
14:43 07/11/2024

Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}