Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ նախատեսված չեն. նախարար
«Սոցփաթեթի հետ կապված հիմնական խնդիրը վերաբերում էր դրա հանգստի բաղադրիչին: Այս ընթացքում քննարկումներ են իրականացվել, կարծում եմ առաջիկայում որոշման ծրագիրը կներկայացվի կառավարությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե սոցփաթեթի ծրագիրն ի՞նչ փոփոխություններ է ենթարկվելու:
Նա նշեց, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ընթացել են քննարկումներ, որոշակի առաջարկություններ են ձևավորվել ծրագրի բարելավման, արձանագրված խնդիրներին լուծումներ տալու, քաղաքացու կողմից ծառայություններ ստանալն ավելի մատչելի դարձնելու, նաև տուրօպերատորների տեղեկատվությունն էլեկտրոնային համակարգի միջոցով ավելի հստակ ու առարկայական ունենալու համար:
«Էական փոփոխություններ բովանդակային առումով նախատեսված չեն»,- ընդգծեց Ա. Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սոցփաթեթի որևէ բաղադրիչ չի կասեցվել՝ 2017թ-ին շարունակելու են գործել
- Սոցփաթեթի պատճառով հանգստյան տները սնանկացման եզրին են «Առավոտ»
- Արծվիկ Մինասյանը հստակեցումներ է մտցնում սոցփաթեթի մասով
- Վերահսկիչ պալատը սոցփաթեթների հանգստի բաղադրիչի մասով հյուրանոցներում 300 մլն դրամի խախտում է հայտնաբերել
- Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կրճատում են ոչ չարաշահումների համար. Բաբկեն Պիպոյան
- Պետք էր կտրել չարաշահողի ձեռքը, ոչ թե կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը. Պատգամավոր
- Կարծում եմ՝ կարճաժամկետ պետք է լինի այս խնդիրը. Մանվել Բադալյանը՝ սոցփաթեթում «հանգստի» բաղադրիչի կասեցման մասին
- Արտեմ Ասատրյանը՝ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան