Հասարակություն 11:05 01/05/2017 Հայաստան

Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վեդի քաղաքում բոլորը գիտեն ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ընտանիքին. համեստ, կիրթ մի ընտանիք, որտեղ ապրել է մերօրյա հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի արծիվներից մեկը:

Այսօր Անդրանիկի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան, եթե ճակատագիրն այլ կերպ չդասավորվեր:

1996 թվականի մայիսի 1-ին Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Անդրանիկը: Մայրը պատմում է, որ որդուն մեծ դժվարությամբ է ունեցել, իր ծնվելու օրն էլ պայքարել է. «Պայքարելով ծնվեց ու կյանքի վերջին վայրկյանին էլ պայքարեց»:

Մոր և որդու միջև առանձահատուկ կապվածություն է եղել, տիկին Ալլան միշտ զգացել է որդու հետ կատարվող ամեն ինչ: Հիշում է, որ ապրիլի 2-ին չեն կարողացել քնել, հոգում դատարկությունն էր, իսկ այդ օրերին ուժեղ ցավեր է զգացել մարմնի ձախ հատվածում: Երբ Անդրանիկի մարմինն ապրիլի 8-ին փոխանակել են, ամուսնուն խնդրել է՝ նայել, թե արդյոք ձախ հատվածում է որդու վնասվածքը:

«Հայրը տեսել էր, որ Անդրանիկս հենց ձախ ոտքից էլ վիրավորվել է: Իմ ձախ կողմի ցավը հենց այդ հատվածում էր, նույն ցավը զգացել է Անդրանիկս»,- ասում է տիկին Ալլան:

Ծնողները հիմա ավելի շատ են հիշում Անդրանիկի մանկության տարիները: Աշխույժ, շարժուն երեխա էր, նաև՝ չարաճճի:

«Նկատողություն շատ քիչ ենք արել, միշտ չափի մեջ է եղել, զուսպ, լսող երեխա էր, այդպես էլ մեծացել է»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը: 

Հայրը հաճախ հիշում է Ամանորի այն ուրախ օրերը, երբ ընտանիքով հյուր էին գնում, իսկ ամբողջ ճանապարհն ինքն ու որդին ձնագնդի խաղալով, ձների մեջ թավալվելով էին հասնում հարազատների տուն, ականջների մեջ այսօր էլ Անդրանիկի զրնգուն ու լիաթոք ծիծաղն է…

Ծնողները հիշում են, թե վեց տարեկանում ինչպես էր բակում ֆուտբոլ խաղալիս ընկել ու թևը կոտրել:

«Ոչ լացում էր, ոչ էլ դժգոհում, հակառակը, բոլորիս հույս էր տալիս, ասում էր՝ չլացեք, չի ցավում, ամեն ինչ կանցի»,- պատմում է Ատոմ Զոհրաբյանը:

Ծնողները թերթում են Անդրանիկի նկարներն ու հիշում որդու հետ կապված ամեն մի դրվագ: Թե մանկության, թե պատանեկության տարիների լուսանկարները քիչ են, հոր խոսքերով՝ այնպես  է ստացվել, որ փոքրուց տղան նկարվել չի սիրել, իսկ եղած լուսանկարներն էլ արել են մայրիկն ու քույրերը:

2015 թվականի մայիսի 1-ը՝ Անդրանիկի 19-ամյակը ծնողները շատ լավ են հիշում: Երեք օր ընտանիքով Մարտակերտում են եղել, որոշել էին, որ պետք է միասին նշեն զինվոր որդու ծննդյան օրը: Անդրանիկը քրոջն ասել է, որ ամեն դրվագը նկարի, հիմա են ծնողները վերլուծում  ու մտածում, որ երևի դիրքերում կանգնելուց հետո ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ:

«Անդրանիկը շատ զուսպ էր, քիչ էր պատահում, որ զգացմունքներն արտահայտեր, ինքը կարողանում էր իր ներսում ամեն ինչ պահել, բայց այդ օրը շատ ուրախ էր: Ուրախ էր, որ միասին էինք, պարում էր, կատակներ էր անում, հումորի նուրբ զգացողություն ուներ»,- ասում է հայրը:

Ֆուտբոլային թիմի և հայրենիքի պաշտպանը

Անդրանիկը երազում էր ֆուտբոլիստ դառնալ: Արդեն 8 տարեկանից հաճախում է Վեդիի ֆուտբոլի մարզադպրոց: Մրցումների ժամանակ մարզիչները նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երևան, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից Անդրանիկը Վեդիից հասնում էր Երևան ֆուտբոլի պարապմունքների: Նա տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությանը ու եղել իր թիմի պաշտպանության հենասյունը:

Նրա կուռքը Հենրիկ Մխիթարյանն էր, երազում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեսնել աշխարհի առաջնության  եզրափակչում: Անդրանիկի սիրած թիմերն էին «Արսենալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Լինելով պաշտպան՝ իր համար բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը Ռոբերտո Կառլոսն էր:

Ապրիլի 22-ին Վեդի քաղաքում մեկնարկել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարը, որը կեզրափակվի այսօր՝  նրա ծննդյան օրը:  Հուշամրցաշարի բացման արարողությանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, որն անվանական գնդակ է հանձնել հերոսի ծնողներին: Այդ գնդակն այսօր իր տեղն ունի Անդրանիկի հուշ-անկյունում:

Նրանց տանը հայրը ցույց է տալիս այդ գնդակը, հիշում որդու ֆուտբոլային գոլերն ու մարզիչ դառնալու երազանքը:

«Ֆուտբոլում Անդրանիկը հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դերում: Մարզիչները նրա խաղից շատ գոհ էին, ասում էին, որ ֆուտբոլում հեռանկար ունի: Երբ զորակոչվեց բանակ, դարձավ դիրքապահ, պաշտպանում էր մեր հայրենիքի սահմանները: Անդրանիկը մինչև վերջ՝  և ֆուտբոլային թիմում, և առաջնագծում մնաց պաշտպան: Մինչև վերջ մնաց 116 դիրքում՝ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ, այդ թիմի կազմում, բայց այս անգամ իրենց կռիվը կենաց-մահու կռիվ էր, որից հաղթող դուրս եկան, չէին պարտվելու տղերքը: Չորս եղբայրներով տվեցին իրենց վերջին կռիվը ու դարձան հաղթողներ, իսկ այդ հաղթանակը իմ, բոլորիս համար բոլոր հաղթանակներից վեր է, այն միշտ լինելու է մեր գիտակցության մեջ»,- ասում է Անդրանիկի հայրը:

Ատոմ Զոհրաբյանը 116 դիրքի չորս հերոսներին եղբայրներ է համարում, որոնք մի քանի ժամ պայքարել են, իրար թև ու թիկունք եղել, պահել են այն հողը, այն դիրքը որն իրենց էր վստահված. «Իրենց պատգամը մեկն է՝ այն հաղթանակը, որը ձեռք բերեցին իրենց կյանքի գնով, տեր կագնենք: Մենք պարտավոր ենք տեր կանգնել»:

Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վեդու Եվրոպական քոլեջի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Զուգահեռ շարունակում էր զբաղվել ֆուտբոլով, բացի այդ, մինչև բանակ զորակոչվելը հասցրել էր խոհարարական դասընթացների մասնակցել: 2014թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին ու զորակոչվել բանակ:

Ծառայությունից երբեք ոչնչից չի դժգոհել, իսկ ամեն անգամ դիրքեր բարձրանալուց առաջ ու հետո զանգել է ծնողներին: Վերջին անգամ Անդրանիկի հետ ծնողները խոսել են մարտի 29-ին: Ապրիլի 1-ին էլ սպասել են, որ կզանգի, կասի, որ հասել են դիրքեր,  բայց որդին այդպես էլ չի զանգել: Որդու զոհվելու մասին լուրը նրանց հայտնել են ապրիլի 3-ին:

Ապրիլյան պատերազմը տակնուվրա արեց  Զոհրաբյանների խաղաղ ընտանիքի անդորրը:  Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկի հայրը մի քանի անգամ եղել է  որդու կռված դիրքում, պարզել որոշ հանգամանքներ ու ամենայն մանրամասնությամբ պատմում  է այն ամենը, ինչ լսել է որդու զինակից ընկերներից, հրամանատարներից:

«Նրանք գրագետ ու համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունը ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ: Հրամանատարներն էլ ասում են, որ հաճախ չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել: Խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝  միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա:  Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը  խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են  թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:  Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝  «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»: Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող  դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը:

Հայրը մեծ խոնարհումով է հիշում Ռոբերտ Աբաջյանին, որը փորձել է փրկել վիրավոր Անդրանիկին.  «Ռոբերտը իմ տղային մենակ չի թողել, ինչպես կարող եմ մոռանալ նրա այդ քայլը: Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանն ու Անդրանիկս եղբայրներ դարձան: Վերևում էլ հիմա միասին են»:

Անդրանիկի ծնողները պատմում են, որ ցանկացած միջոցառման ժամանակ խորհրդանշական ինչ-որ դեպք է տեղի ունենում: 2016 թ-ի նոյեմբերին, երբ Վեդիում տեղի է ունեցել Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությունը, այդ ժամանակ երկնքում նկատվել են չորս արծիվներ, որոնք երկար ժամանակ ճախրել են, իսկ հետո երեքը հեռացել են: Մեկը մնացել է մինչև վերջ. այդ օրը Վեդու թիվ 1 դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է հերոս  Անդրանիկ Զոհրաբյանի անունով, միջոցառման ավարտից հետո արդեն նկատել են, որ չորրորդ արծիվը ևս հեռացել է: Զոհրաբյաններն ասում են, որ այդ չորս արծիվները Ուրֆանյան, Աբաջյան, Սլոյան ու Զոհրաբյան եղբայրներն են, որ միասին կռվեցին, միասին զոհվեցին՝ չզիջելով Արցախի համար կարևոր նշանակության 116 դիրքը:

Այսօր քո ծնունդն է՝ հայրենիքի զինվոր ու հավերժի ճամփորդ: Տարիներ կանցնեն, նոր սերունդներ կգան, բայց անմոռաց կմնա քո ու ընկերներիդ սխրանքը:

Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}