Մակրոնն ընտրություններից մեկ շաբաթ առաջ չի բացառել Frexit-ի հավանականությունը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմմանուել Մակրոնը չի բացառել Եվրամիության կազմից երկրի դուրս գալը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ առաջ նա հայտարարել է այս մասին BBC News-ին տված հարցազրույցում:
Մակրոնը հայտարարել է, որ միշտ եղել է և մնում է եվրոպամետ քաղաքական գործիչ:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում և մշտապես պաշտպանել եմ եվրոպական գաղափարներն ու եվրոպական քաղաքականությունը, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ֆրանսիացի ազգի համար»,- ասել է նա:
Բայց, նախագահի թեկնածուի կարծիքով, երկրի բնակչության կեսը «զայրանում է եվրոպական այդ գաղափարների վրա»: Այդ պատճառով Մակրոնը վստահ է, որ Եվրամիությունը բարեփոխումների կարիք ունի:
«Եթե ընտրությունների հաջորդ օրը ես որոշեմ միջոցներ ձեռնարկել և շարունակել ԵՄ ընթացիկ գործունեությունը, ապա ես կդավաճանեմ իմ ժողովրդին, ես չեմ ուզում այդպես անել, քանի որ հաջորդ օրը մենք կստանանք Frexit կամ կրկին՝ «Ազգային ճակատ»»,- հայտարարել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 2-րդ փուլ են անցել Էմմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: Մարին Լե Պենը բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան բավականին շատ արտոնություններ է տվել Բրյուսելին: Նա ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հայտարարելու է Frexit-ի մասին հանրաքվե:
Frexit-ն անգլերենով արտահայտություն է՝ France (Ֆրանսիա) և exit (ելք), ինչպես Brexit-ը՝ (Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից):
Հարակից հրապարակումներ`
- Մարին Լե Պենը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին
- Charlie Hebdo-ն հրապարակել է Էմանուել Մակրոնի և նրա կնոջ ծաղրանկարը
- Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Օլանդը սատարում է Մակրոնին
- Մարին Լե Պենը Մակրոնին թուլակամ մարդ է որակել
- Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան