Թուրքական ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել
Ստամբուլի ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի ժամանակ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Ձերբակալվել է 200 մարդ, նրանց մոտ հայտնաբերվել է 40 Մոլոտովյան կոկտեյլ և ձեռքի 17 նռնակ, տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն։
Մայիսմեկյան բողոքի ակցիաներ Թուրքիայում, ինչպես նշվում է, անց են կացվում ամեն տարի։ Այդ առիթով երկրի մայրաքաղաքի փողոցներում աճում է ոստիկանների թիվը։
Սպասվում էր, որ այս տարի ցուցարարների թիվը փոքր կլինի, քանի որ իշխանությունները հրաժարվել էին երթի՝ Թաքսիմ հրապարակով անցնելու հնարավորություն ընձեռելուց: