Նախավերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը երկրորդն է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով առավելության է հասել «Heart of Finland» թիմի նկատմամբ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթական միավոր են բերել Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը, Սերգեյ Գալդունցն ու Նորայր Քալանթարյանը ոչ-ոքի են արել:
Հայաստանի հավաքականը 11 միավորով (19.5 անհատական միավոր) շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
Մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում է Սանկտ Պետերբուրգի թիմը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը պահպանել է երրորդ հորիզոնականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
- Շախմատի վետերանները առաջին պարտությունն են կրել աշխարհի առաջնությունում
- Հայաստանի վետերանների հավաքականը գլխավորեց շախմատի աշխարհի առաջնությունը
- Հայաստանի վետերան շախմատիստների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը