Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Ուկրաինայում
Նախօրեին ավարտվել է ջրացատկի Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը, 10 մ անհատական աշտարակացատկ ձևում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով, ուկրաինացի ջրացատկորդը բավականին ուժեղ էր և մեծ առավելություն ուներ Հարությունյանի նկատմամբ:
«Անկեղծ ասած այնքան էլ գոհ չեմ Վլադիմիրի արդյունքից։ Ես ավելին էի ակնկալում։ Վլադիմիրը երեք ցատկից հետո հաղթում էր, սակայն չորրորդը վրիպեց։ Ուկրաինացին իր վերջին երեք ցատկերն ավելի լավ կատարեց եւ առաջ անցավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հրաչյա Չանդիրյանը։
Մարզիչը նշել է, որ Ազատ Հարությունյանը հանդես չի եկել այս մրցաձևում, քանի որ ուսի վնասվածք ուներ։
Հարությունյան եղբայրները մայիսի վերջին Մադրիդում կմասնակցեն Գրան Պրիի։