Տարոն Մարգարյան. «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ»
Նախընտրական քարոզչության շրջանակում Երևանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր ավագանու թեկնածուներ Նաիրա Նահապետյանի, Արթուր Կիրակոսյանի և Ենոք Ազարյանի հետ միասին հանդիպեց Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ:
«Համոզված եմ՝ մենք այս հինգ տարիների ընթացքում կտեսնենք ավելի կանաչ ու բարեկարգ Երևան»,-դիմելով հավաքվածներին՝ ասաց նա։
Տարոն Մարգարյանի խոսքով, իրենց նախընտրական ծրագրով, շարունակելու են իրականացնել մանկապարտեզների, մշակույթի տների, սպորտդպրոցների, կրթական օջախների վերանորոգումը. «Այս տարիների ընթացքում, լսելով նուբարաշենցիներին, միշտ բարձրացրել ենք հարցը, որ մեկ մանկապարտեզը քիչ է ու ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին: Հիմա կարող եմ ասել, որ ունենք այդ պայմանները, ունենք այդ հնարավորությունը, արդեն մեկնարկը տվել ենք, Նուբարաշենը կունենա իր հաջորդ մանկապարտեզը: Մեր Նուբարաշենի փոքրիկներն արդեն առանց հերթ, հանգիստ կայցելեն մանկապարտեզ»։
Ներկայիս քաղաքապետը նշեց, որ իրենց հաջորդ գերական խնդիրը Երևան քաղաքի հասարակական տրանսպորտն է։
«Խնդրին երեք տարի առաջ փորձեցինք մասամբ լուծում տալ, բայց մեզ չհաջողվեց։ Սակայն հանգիստ տեղներս չենք նստել, գիտակցել ենք, որ տրանսպորտի ոլորտը ճգնաժամ է ունենալու։ Այս տարիների ընթացքում ուսումնասիրելով զարգացած քաղաքների փորձը, որտեղ տրանսպորտը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, վարձել ենք խորհրդատուներ և ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում խորհրդատուն ամբողջությամբ կներկայացնի մեզ, թե ինչպես ենք դա իրականություն դարձնելու»,- ասաց նա։
Տարոն Մարգարյանը վստահեցնում է, թե երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ, իրենք կարողանալու են նորմալ սպասարկում իրականացնել ոչ միայն մեկ-երկու երթուղիներ ավելացնելով, այլ ամբողջ համակարգի բարեփոխմամբ՝ միասնական տոմս, ամբողջությամբ թարմ ավտոբուսներ։
«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր սոցիալական խմբերի համար լրացուցիչ ֆինանսական բեռ չավելացնենք։ Հանուն Երևանի, հանուն Երևանի ապագայի, մեր երեխաների ապագայի մայիսի 14-ին մենք բոլորս միասին մեր վստահության քվեն կտանք այն ուժին, որը պատրաստ է այս ամենը կյանքի կոչելու»,-ավելացրեց Տարոն Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյան. Մանկապարտեզների աշխատակիցների համար նախատեսում ենք պարտադիր բժշկական ապահովագրություն
- Թաղամասեր վերակառուցելու հնարավորությունը պետք է տալ մասնավոր ընկերություններին. Տ. Մարգարյան
- Մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին. Տարոն Մարգարյան
- Վստահ եղեք, որ եկող սերունդին ավելի լավ Երևան ենք հանձնելու. Տարոն Մարգարյան
- Տարոն Մարգարյան. Մենք այնքան վերելակի խնդիր չունենք, ինչքան սպասարկման
- Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին