Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել ռամզափորձի փոխանակում:
Զորավարժությանների ժամանակ օգտագործվելու են ականանետեր, զրահապատ մեքենաներ, ռազմական մարտկոցներ, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր: Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 5-ին:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշյալ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան էր մեկնել զինանձնակազմ: Վերջիններիս բացի ադրբեջանցի պաշտոնյաներից, դիմավորել էր նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ (ատաշե), գեներալ մայոր Զաֆեր Օջաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան