Աշխատանքի և աշխատավորների օրն է
Աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այսօր նշվում է Աշխատանքի օրը: Հայաստանում մայիսի 1-ը պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային:
Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886թ. ամերիկացի աշխատավորները ցույց էին կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում էր ընդունել մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ.:
Խորհրդային Միության տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով: Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ է համարվել որպես խորհրդային մնացուկ, սակայն 2005 թվականից մայիսի 1-իը սկսվեց նշվել որպես Աշխատանքի օր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան