Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժած ուղևորների թվում հայ կա
Օդային փոսն ընկնելու հետևանքով Մոսկվա-Բանգկոկ չվերթի «Աէրոֆլոտ» ընկերության օդանավի 27 ուղևորներ են տուժել, նրանցից 24-ը ռուսներ են: Գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թայլանդում Ռուսաստանի հյուպատոսարանին:
Թայլանդում ՌԴ դեսպանության էջում հրապարակվել է տուժածների անունները: Նրանց թվում հայուհի կա՝ 1982 թ. ծնված Տատյանա Ավետիսյանը:
Տուժածներից մի քանիսը վիրահատվում են, մյուսներին էլ վիրահատության են նախապատրաստում: Վնասվածքներ ստանալու պատճառը եղել է այն, որ ուղևորները անվտանգության գոտիները կապած չեն եղել: Դեպքը պատահել է թռիչքից 40 րոպե առաջ: