Արտեմ Ասատրյան. Կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել աշխատանքի օրվա կապակցությամբ: Նախարարը երախտագիտության խոսքեր է հայտնել վետերաններին, ում աշխատանքն ուղղված է եղել ծաղկուն երկիր կառուցելուն:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։
Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մեր աշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ ուղղված է եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն:
Ցանկացած հասարակության և պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու քաղաքականությունը, և այսօր, պետական աջակցությամբ, անհատական կարիքի գնահատման հիման վրա, մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մեր քաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։
Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ի նպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքային հարաբերությունների ձևավորման։
Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝ խաղաղություն և առաջընթաց»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին