Գերմանիայում զբոսաշրջիկը սելֆի անելիս մահացել է
Գերմանիայում շոտլանդացի զբոսաշրջիկը մայրուղու վրա սելֆի անելիս մահացել է: Ռիա նովոստին գրում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը:
Ոստիկանության տվյալներով, երեք երիտասարդ ցանկացել են անցնել փողոցը, բայց մեջտեղում կանգնել են՝ լուսանկարվելու համար: Երեքից մեկին՝ 22-ամյա երիտասարդին, հարվածել է Audi A6 մեքենան, որի ղեկին եղել է 73-ամյա տղամարդ:
Մյուս երկուսին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել. նրանք շոկային վիճակում են եղել:
Ոստիկանությունը չի բացառում, որ դեպքից առաջ երիտասարդները հնարավոր է ալկոհոլ օգտագործած լինեն:
Զոհված երիտասարդի ընտանիքին հայտնել են դեպքի մասին: Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, կառավարությունը տեղի իշխանությունների հետ կապի մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան