Արծվիկն եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկն այսօր եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը: Հիշեցնենք, որ նա մրցույթում կատարում է «Fly with me» երգը: Նա բեմում է 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ: Պարողներն են Մարլեն Լինդալը և Ֆաննի Սվենսոնը, ովքեր Արծվիկի եվրատեսիլյան թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը և Վիկտորիա Պողոսյանը:
Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով նաև եղել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի բեմադրության հեղինակը:
«Եվրատեսիլ-2017»-ը կայանալու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու է 42 պետություն: Արծվիկը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ մայիսի 9-ին, 16-րդ համարի ներքո:
«Քիչ առաջ տեղի ունեցավ Եվրատեսիլի մեր 1-ին համերգային փորձը։ Արծվիկը շատ վստահ և պրոֆեսիոնալ կերպով կատարեց երգը։ Ճիշտ է բեմադրական և նկարահանման առումով դեռ շատ բան կա ուղղելու, քանզի առաջինն է, ճիշտ շտկումների ժամանակն է։ Մենք դեռ ունենք ևս 4 փորձ։ Հուսով ենք, ամեն բան կընթանա հարթ և պրոգրեսիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ մրցույթի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
- Արծվիկ. Ես և իմ թիմն անելու ենք ամեն ինչ Հայաստանը լավ ներկայացնելու համար
- Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017»-ի ֆավորիտներին
- Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ
- Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան