«Ելք-ի հաղթանակից հետո Երևանում որևէ պատմամշակութային հուշարձան որևէ ոտնձգության չի ենթարկվի. Ն.Փաշինյան
«Շնորհավոր բոլորի մայիսի 1-ը: Մենք առաջարկում ենք մայիսի 14-ը ևս դարձնել տոնակատարություն, դրա համար անհարժեշտ է, որ ընտրություններում հաղթի «Ելք» դաշինքը»,- Երևանի Կենտրոնում նախընտրական քարոզարշավի շրջանակում հայտարարում էին ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի անդամները:
Դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում ունեք հնարավորություն մայրաքաղաքում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինելու արդյունավետ և հաշվետու իշխանությամբ»:
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն բացառեց, որ իրենց հաղթանակից հետո Երևանում որևէ պատմամշակութային հուշարձան որևէ ոտնձգության կենթարկվի: Ինչ վերաբերում է կանաչ տարածքներին, նա նշեց, որ ցանկացած տեղ, որտեղ հնարավոր է կանաչապատում, պետք է իրականացվի, Երևանը պետք է օղակվի կանաչ գոտիով:
«Ոչ խելամիտ կառուցապատման հետևանքով այսօր Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի, խցանումների խնդիր կա: Երևանի կենտրոնում կառուցապատումն ընդհանրապես պետք է սահմանափակել, պետք է բանաձևեր գործեն՝ արդյո՞ք այդ կառուցապատումը, որ տեղի է ունենում, մեծացնելու է պրոբլեմը, թե լուծելու է»,- ասաց Ն. Փաշինյանը:
Խոսելով աշխատատեղերի բացակայության մասին, նա նշեց, որ այդ խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանում ի վերջո արտադրական, արդյունաբերական տնտեսություն չլինի:
«Մենք այս ընտրությունները կարևորում ենք ոչ միայն զուտ Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի իմաստով, այլև կարևորում ենք նրանով, որ մեր ընտրությամբ ՀՀԿ-ի միահեծան իշխանությանը շատ լուրջ հակակշիռ կստեղծվի ոչ միայն Երևանի, այլ ընդհանրապես Հանրապետության մասշտաբով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում գործազրկության կրճատման ինչ ծրագրեր են առաջարկում քաղաքական 3 ուժերը
- Քաղտեխնոլոգը` Փոստանջյանի, Փաշինյանի և Լևոն Իգիթյանի մասին
- Փաշինյան. Քաղպաշտպանության առումով Երևանում խայտառակ իրավիճակ է
- Փոստանջյանին կընտրեն բողոքավորները, Փաշինյանին՝ ՀՀԿ-ից հոգնածները. Վիգեն Հակոբյան
- Քաղաքապետ ընտրվելու դեպքում Փաշինյանը խոստանում է երթևեկել հասարակական տրանսպորտով
- «Ելք»-ի գրանցած հաջողությունը տեղից շարժեց դրական փոփոխությունների անիվը. Նիկոլ Փաշինյան
- Երևանը համակած հուսահատության գազելներից և մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյան
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
- Հաղթանակի դեպքում Փաշինյանը խոստանում է Մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան բացել
- Փաշինյան. Փոքր կենտրոնի երթևեկությունն արդեն չորս օր է՝ կաթվածահար վիճակում է
- Քաղաքապետի պաշտոնում գործունեությունս հարգանքի տուրք լինի Ալեքսանդր Թամանյանին. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ Երևանում ծառատունկ է իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին