Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 96.2 հազար մարդ
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2017թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.2 հազար մարդ (որից 62.2 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդ), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով (93.5 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.9%-ը կամ 80.7 հազար:
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.7%-ով (81.3 հազ. մարդ): Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 65.7%-ը կամ 53.0 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.5%-ը կամ 19.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 49.7% (40.1 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 16.3 հազար կամ 40.6%-ը:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.7%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.7%-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.1%-ը:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 23.5%, 30-44 տարեկանները` 39.6 %, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.4%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 73.0 հազ. Անձ կամ 90.5%-ը:
2017թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 1926 աշխատանք փնտրող (1190-ը` կին, 643-ը՝ երիտասարդ և 34-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 1733-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ):
Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության (17.5%), մեծածախ և մանրածախ առևտրի (17.5%), սպասարկման (18.2%) և այլ ոլորտներում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան