Վարչապետն ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։ Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանից։
Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել։ Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները:
Մասնավորապես՝ ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը իրենց կուսակցության մասին անեկդոտներին և կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա