Կարակասում բողոքի ակցիաների ժամանակ 40 մարդ է տուժել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ նախօրեին առնվազն 37 մարդ է տուժել։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքապետարանի ղեկավար Չակաո Ռամոն Մուչաչոն։
Նրա խոսքով՝ տուժածների հիմնական մասի մոտ ախտորոշվել են «կոնտուզիաներ և վնասվածքներ», միայն երեքի մոտ է վնասվածքը եղել հրազենային։ Տուժածներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։
«Վենեսուելական քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության հաշվարկների համաձայն՝ այդ ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1600 մարդ, զոհվել՝ մոտ 30-ը։
1M 5:40pm Balance de atenciones @SaludChacao a esta hora. pic.twitter.com/B3hdjfpZaF
— RAMÓN MUCHACHO (@ramonmuchacho) 1 мая 2017 г.
Հարակից հրապարակումներ`
- Վենեսուելայի նախագահը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 60 տոկոսով
- Վենեսուելայում աճել են զանգվածային բողոքի ակցիաներից զոհերի թիվը
- Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ զինվորական է սպանվել
- Վենեսուելայում ակցիայի մասնակիցները նախագահի ուղղությամբ տարբեր իրեր է նետել
- Էլէներգիայի տնտեսման համար Կարակասում խանութները քիչ կաշխատեն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին