Հոգլանդ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ չկան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին տեղեկություն չկա: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահները չունեն որևէ տեղեկություն նախագահների հանդիպման վերաբերյալ:
Խոսելով ապրիլի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Հոգլանդը նշել է, որ կայացած հանդիպումն իրականացել է ՌԴ արտգործնախարարի նախաձեռնությամբ:
Արտգործնախարարների հանդիպմանը ակնկալվում էր, որ կքննարկվի նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցը: