Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը պաշտոն կստանան գործադիրում. «Հրապարակ»
Գյումրին ակտիվորեն քննարկում է պարտված պատգամավորության թեկնածուների հարցը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշանակվելու է Գյուղատնտեսության փոխնախարար։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ավետիսյանին այս ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում չգրեցին, նա գործուղվեց Շիրակ և ռեյտինգայինների հետ թեժ պայքարում դուրս մնաց խորհրդարանից՝ հավաքելով հազարից մի փոքր ավելի ձայն։ Սակայն Սերժ Սարգսյանը չի ցանկանում իրենից նեղացածների բանակ ձևավորել ու այս մարզից երկու դուրս մնացածներին էլ խոստացել է տեղավորել գործադիրում։ Մյուս պարտվածը՝ Մարտուն Գրիգորյանն էլ, ըստ լուրերի, կնշանակվի տրանսպորտի և կապի փոխնախարար»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա