Սոմալիում սոված երեխաների թիվը շուտով կհասնի 1,4 միլիոնի
Սոմալիում սոված երեխաների թիվը մինչև 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով և կհասնի 1,4 միլիոնի. գրում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները:
Կազմակերպության հաշվարկների համաձայն, մոտավորապես 275 հազար երեխաներ տառապելու են սննդի սուր անբավարարությունից, որը սպառնալիք է ներկայացնելու նրանց կյանքի համար:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ երեխաները, որոնք տառապում են թերասնումից, ինն անգամ ավելի շատ են ենթակա տարբեր հիվանդությունների:
«Երաշտի, հիվանդությունների և բնակչության տեղափոխությունների զուգորդումը մահացու է երեխաների համար, նրանց կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ է անել շատ ավելին և որքան կարելի է ավելի արագ»,-նշել է Սոմալիում UNICEF-ի ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերիերը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում