Կայացել է հեծանվահրապարակի մրցաշրջանի բացումը
Ապրիլի 28-ին և 29-ին Երևանում կայացել է հեծանվահրապարակի մրցաշրջանի բացումը: Մոտ 40 հեծանվորդներ մրցել են խմբակային վազք` դուրս գալով և խմբակային վազք` միավորներով մրցաձևերում:
Մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով` պատանիներ և երիտասարդներ: Երիտասարդների հետ մրցեցին նաև մեծահասակները:
Մրցանակային տեղեր են զբաղեցրել.
Երիտասարդներ. խմբակային վազք` միավորներով. Ռոբերտ Խաչատրյան, Տարոն Նիկողոսյան, Նիկոլայ Գասպարյան
Խմբակային վազք` դուրս գալով. Ռոբերտ Խաչատրյան, Լևոն Լավչյան, Տարոն Նիկողոսյան
Պատանիներ. խմբակային վազք` միավորներով. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան Հենրի Երանոսյան
Խմբակային վազք` դուրս գալով. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Հենրի Երանոսյան:
Հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ տարեցտարի մարզիկները բարելավում են իրենց արդյունքները.
«Գոհացնող է, որ քայլ առ քայլ մոտենում ենք մեր կարևոր նպատակներին: Երիտասարդներն ու մեծահասակներն այս տարի պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնություններին, իսկ պատանիները` եվրոպական օլիմպիական փառատոնին»,- ասել է Արմեն Գյոզալյանը:
Օլիմպիական փառատոնին նախատեսված է երեք պատանու մասնակցություն, անունները դեռևս հայտնի չեն: