Արոնյանը և Մովսեսյանը «Բադեն» թիմի կազմում դարձել են Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն
Գերմանիայում ավարտվել է Բունդեսլիգան: Բունդեսլիգայի հաղթողի կոչումը նվաճել է «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, «Բադեն» ակումբը հաղթանակով ավարտել է իր բոլոր 15 հանդիպումները և վերջին 11 տարիների ընթացքում 10-րդ անգամ նվաճել Գերմանիայի ակումբային չեմպիոնի տիտղոսը:
«Բեռլին» ակումբը, որը գլխավորում է Հրանտ Մելքումյանը, գրավել է 10-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան