Ռուս դերասանը տպավորված է Փարաջանովի թանգարանով և պատրաստ է այնտեղ օրեր անցկացնել
«Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում Հայաստանում գտնվող Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի դերասան Բեսո Զանգուրին հայ հանդիսատեսից լավ արձագանքների է սպասում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դերասանը նշեց, որ հետաքրքիր հոգեբանական ներկայացմամբ է հադես գալու. «Կովկասյան ժողովուրդները էմոցիոնալ առումով շատ նման են։ «Փսիխոզ 4.48»-ը՝ հուսով եմ դուր կգա հայազգի հանդիսատեսին»։
Վրացի դերասանը պատմեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում և շատ բան գիտի հայ ազգի, հայոց պատմության և հատկապես Հայոց ցեղասպանության մասին։
ՌԴ վաստակավոր արտիստ, Ռոման Վիկտյուկի անվան թատրոնի դերասան Դմիտրի Բոզինն էլ փառատոնի ընփացքում հանդիսատեսին կներկայանա Մարինա Ցվետաևայի «Արքա-աղջիկը» պիեսի բեմադրությամբ։
«Առաջին անգամ եմ Հայաստանում, հասցրել եմ այցելել միայն Փարաջանովի թանգարան։ Շատ տպավորված եմ, այնտեղ կարելի է ուղղակի մեկ նկարի, մեկ կոլաժի ժամար օրեր անցկացնել, հրաշալի զգացողություններ ունեմ»,-պատեմց ռուս դերասանը։
Փառատոնին «Ամմոնո-Տրիումֆ» ծրագրում ներկայանում է հայազգի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը, ով ժամանել է Ֆրանսիայից։
«Իմ ներկայացումը հեղինակային գործ է, պիեսի հեղինակը ես եմ, անցած տարի է եղել պրեմիերան, մի քանի երկրներում արդեն ներկայացվել է և հաջողության հասել։ Ինձ համար առաջին տեղում Հայաստանն ու հայ հանդիսատեսն է։ Հայաստանի հաջողությունն ինձ համար ծնում է դրսի հաջողությունը»,-ասաց Սուսաննա Բաղդասարյանը։
Հարցին, թե դերասանի համար ինչ է մոնոներկայացումը՝ ռուս դերասան Դիմիտրի Բոզինն այսպես բնորոշեց. «Մոնոներկայացման մեջ երբեք միայնակ չես լինում, այնտեղ շատ ձայներ ու հոգիներ կան, զայրույթ, կիրք։ Մոնոներկայացումը շամանական ճամփորդություն է»։
Բեսո Զանգուրիի համար մոնոներկայայացումը բեմում ինքն իր դեմ դուրս գալն է, իսկ հայազգի դերասանուհու համար՝ խոստովանություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան