Թուրք-ադրբեջանական զորավարժությունների օրակարգից դուրս դժվար թե ինչ-որ բան տեղի կունենա. քաղաքագետ
Նախօրեին Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ուղերձ են առա այն, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության հարցում միանշանակորեն սատարում է Ադրվեբեջանին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Մայիսի 1-5-ը ընթացող զորավարժություններն իրենց մասշտաբով, իհարկե, զիջում են նախորդ զորվարժությանը, որն ադրբեջանական զինված ուժերը միայնակ էին անցկացնում։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ զորավարժությունների օրակարգից դուրս ինչ-որ բան տեղի կունենա»,- նկատեց մեր զրուցակիցը։
Սերգեյ Մինասյանը իր այս դիրքորոշումը բացատրեց Մոսկվայում օրեր առաջ կայացած Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հանդիպմամբ՝ նկատելով, որ հանդիպման ֆոնին Ադրբեջանն ավելին, քան զորավարժություններն են, իրեն թույլ չի տա։
Հիշեցնենք, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել էր՝ ԼՂՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Նա հավաստիացրել էր, որ Պաշտպանության բանակը գտնվում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա:
«Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են։ Եթե զորավարժություններն ընթանան ծրագրված սցենարով՝ առանց որևէ բարդությունների, բնական է, որ մենք պետք է միայն հետևողի դերում լինենք։ Եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին
- Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան