Խաչատուրովն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թ. հոկտեմբերի 3-ին՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովի նշանակումով ռազմավարական առումով իրավիճակը չի փոխվի. քաղաքագետ
- Խաչատուրովը՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին