3 ամսում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 1190 մարդ. ՀԺ
2017թ. առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում այս թիվը ներկայացրել է անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Վերջինս նշել է, որ չի կարող ասել, թե այդ դիմումներից քանիսը կբավարարվի, քանիսը՝ ոչ:
Թերթը նշել է, որ ՀՀ քաղաքացիություն շնորհում և քաղաքացիությունից զրկում իրականացվում է նախագահի հրամանագրով: Քաղաքացիություն ստանալու և զրկելու դիմումների քննարկման համար օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կատարած թերթի այցի ժամանակ էլ կային նման դիմումներ գրող քաղաքացիներ, որոնք սակայն հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել քաղաքացիությունից հրաժարվելու պատճառների մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա