Անթալիայում արգելել են փողոցներում ալկոհոլ օգտագործել
Անթալիայի իշխանությունները խստացրել են փողոցներում ալկոհոլ օգտագործելու արգելքները: Ապրիլի 27-ից շրջանի անվտանգության վարչությունը սահմանափակել է հյուրանոցների տարածքներում և հասարակական սննդի հաստատություններում ալկոհոլի օգտագործումը:Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, նոր սահմանափակումների մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիան:
Արգելքը, մասնավորապես, վերաբերում է զբոսայգիներում, այգիներում, հրապարակներում, բնակելի թաղամասերի տարածքներում և զբոսանքի գոտիներում ալկոհոլի օգտագործմանը: Նշված վայրերում ալկոհոլի օգտագործման դեպքում մարդը տուգանվելու է 100 լիր (մոտ 1,6 հազար ռուբլի):
Անթալիայում ՌԴ հյուպատոսարանը ֆեյսբուքյան իր էջում խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին չօգտագործել ալկոհոլ և չհայտնվել հասարակական վայրերում և փողոցներում ոչ սթափ վիճակում: