Փաշինյան. Երևանին անհրաժեշտ են ամառային լողավազաններ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մայրաքաղաքին անհրաժեշտ են ամառային լողավազաններ:
«Դրանց բնականոն աշխատանքը կապահովվի համայնք-մասնավոր համագործակցությամբ. մասնավորապես՝ լողավազանների մոտակայքում գործելու համար մրցույթով կտրվեն սրճարանների թույլտվություններ՝ պայմանով, որ այդ ընկերությունները կապահովեն ջրի և շրջակա միջավայրի կատարյալ մաքրությունը»,-նշել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Քաղաքապետի թեկնածուի խոսքով, չլուծված խնդիրներից առաջնահերթ է նաև քաղաքի կանաչ գոտիների ավելացումը, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող կանաչապատ տարածքը մի քանի անգամ քիչ է սահմնաված նորմաներից:
«Այսօր Երևանում մեկ շնչին ընկնող 7.7 քմ կանաչ տարածք կա, մինչդեռ միջազգային չափանիշներով մեկ շնչին պետք է բաժին հասնի 16 քմ կանաչ տարածք: Վիճակը շատ մոտ է աղետայինին»,-նշում է Փաշինյանը, ավելացնելով, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում նախատեսում են 500 հազար ծառ տնկել, քաղաքը շրջապատող անտառ հիմնել, դա էլ կօգնի օդում եղած փոշու քանակությունը նվազեցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին