Զարուհի Փոստանջյան. Խնդիրները բոլոր վարչական շրջաններում նույնն են
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ Սարի Թաղում է:
Նա շնորհակալություն հայտնեց իրեն հանդիպած բնակիչներին, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանության հետ բախումների ժամանակ քաղաքացիների կողքին են եղել, տանիքի տակ են առել իրեն ու լրագրողներին:
«Ես հիմա չեմ հիշում այն տունը, բայց լավ հիշում եմ տանտիրոջը, ով ինձ լրագրողների հետ իր հարկի տակ առավ: Չլինեին այդ հյուրընկալ մարդիկ, մենք էլ երևի վնասվածքներ կստանայինք»,-ասաց Փոստանջյանը:
Քաղաքապետի թեկնածուին հարցրեցին, թե ինչ խնդիրներ ունի այդ թաղամասը: Փոստանջյանն ասաց՝ խնդիրների ամենօրյա ականատեսն է, մի քանի րոպե շրջելուց հետոլ էլ դրանք ակնհայտ են դառնում:
«Փողոցները վատ վիճակում են, տրանսպորտն անմխիթար վիճակում է: Գրեթե բոլոր վարչական շրջաններում ու թաղամասերում խնդիրները նույնն են, դրանք համալիր լուծում են պահանջում: Իսկ ինչ վերաբերում է Սարի Թաղին, այստեղ էլ համալիր մոտեցում է պետք, տները հին են, սակայն իրացումը չպետք է լինի այնպես, ինչպես եղել է նախկինում, մարդկանց դուրս են հանել տներից, համարժեք փոխհատուցում չեն տվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը:
Քայլելիս թեկնածուն նկատեց, որ մայթեր չկան: Սակայն չի մեղադրում քաղաքացիներին, ովքեր մայթերի հաշվին ընդարձակել են իրենց բակերը:
«Քաղաքային իշխանությունը պետք է պատշաճ վերահսկողություն սահմանի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանը քարոզարշավ է իրականացնում «Երևան սիթի»-ում
- Պետք է դիմանանք ու դիմադրենք. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար
- «Երկիր ծիրանի»-ի քարոզարշավը՝ «Մալաթիա» տոնավաճառում
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
- Զարուհի Փոստանջյան. «Ես չեմ պատրաստվում երգել քարոզչության ընթացքում». «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին