Մերկելը Պուտինին խնդրել է միջամտել համասեռամոլների խնդրին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է ազդել Չեչնիայում սեռական փոքրամասնությունների իրավունքների խնդրի լուծման վրա: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, այդ մասին Մերկելը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների ավարտից հետո:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ ինքը ստացել է շատ բացասական զեկույց այն մասին, թե ինչ է տեղի ունենում Չեչնիայում համասեռամոլների հետ:
«Ես խնդրեցի պարոն նախագահին, որ ինքն ազդեցություն ունենա՝ պաշտպանելու սեռական փոքրամասնությունների իրավունքները»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում համասեռամոլներ են ձերբակալվել
- Եվրոպական խորհրդարանը մտահոգված է Չեչնիայում հոմոսեքսուալների հետապնդումների մասին լուրերով