Արծվիկի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է եվրատեսիլյան առաջին փորձին և շատ ոգևորված է:
«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլ»-ի հայտը: Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թեւեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիը»,- Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ասել է Արծվիկը:
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակի` երեկվա եվրատեսիլյան փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից և արժանացել 100 առավելագույն միավորի:
«Շատ շնորհակալ եմ բոլորին քվեարկության և օժանդակության համար: Չափազանց հաճելի անակնկալ էր ինձ համար»,- նշում է Արծվիկը:
Հաջորդ փորձը կկայանա մայիսի 5-ին:
Այսօր Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Եվրատեսիլ-2017»-ը կայանալու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու է 42 պետություն: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկն եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը
- «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
- Արծվիկ. Ես և իմ թիմն անելու ենք ամեն ինչ Հայաստանը լավ ներկայացնելու համար
- Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան