Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի վերականգնման համար կպահանջվի նաև մասնավորի ներդրումը
Էրեբունի հնավայրի վերականգնման, այցելուների սպասարկման հետ կապված երկու աշխատանքային և յոթ էսքիզային նախագիծ կա,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Նա տեղեկացրեց, որ ցանկապատին և պահակակետերին վերաբերող աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է, իսկ էսքիզային նախագծերը, որոնք վերաբերում են միջնաբերդին, պալատական կառույցներին, կարասային սրահին, Խալդի աստծո տաճարին, Ուրարտական խոհանոցին, ընթացքի մեջ են:
«Այս տարի, ըստ էության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի հնավայրը կունենա իր ավարտուն նախագիծը, կմնա վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացումը, որին ձեռնամուխ կլինենք այս տարվանից և կփորձենք անել այնպես, Էրեբունի-Երևանի 2800-ամյակը հնարավորինս պատշաճ դիմավորենք»,- ասաց Գագիկ Գյուրջյանը:
Հանդիպմանը ներկա «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն էլ անդրադարձավ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղեր հանդիսացող Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերին:
«Իրականացվող բոլոր ծրագրերը կապած են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ: Քաղաքի կամ երկրի զբոսաշրջային զարգացման հիմնական բնութագիրը, որը շատ ավելի ճանաչված է միջազգային կազմակերպություններում, պատմական վիճակի ճանաչողական, ցուցադրական ներկայացումն է: Տվյալ երեք հնագիտական բնակավայրերը ընդգրկված են Երևանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագերի մեջ»,-նշեց Սիրեկան Օհանյանը:
Ինչ վերաբերում է հնավայրերի վերականգնման համար ներդրումային մասին, նա նշեց, որ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշել են վերականգնողական աշխատանքների մեջ մասնավորի բաղադրիչը ևս մտցնել:
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը հայտնեց, որ Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի:
Նա հավելեց, որ վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, տարածքներում առանձահատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաև հատուկ տարածք՝ բեմականացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան