ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ՀՀԿ և ՀՅԴ անդամներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Հայաստանի Հանարապետական կուսակցության ու Հայ Հեղափոխական Դաշնակցության ընտրական ցուցակում ընդգրկված գործիչներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Այս պահին ոչ անուններ կարող եմ նշել, ոչ էլ ինքնաբացարկ հայտնած դիմումների թիվ»,-ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով, ինքնաբացարկի դիմումների վերաբերյալ տվյալները կամփոփվեն ու կհրապարակվեն վաղը տեղի ունենենալիք նիստում:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ ԱԺ առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին:
Ավելի վաղ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշել էր, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունենալու է 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9 և «ՀՅԴ»-ն՝ 7 պատգամավոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին