Մենք ՔԿՀ-ներում ունենք պահման պայմանները բարելավելու խնդիր. Ս.Քրմոյան
«Մենք գրեթե լուծել ենք քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը: Խնդիր ունենք բարելավելու պահման պայմանները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանները բավականաչափ վատն են, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվել՝ նվազեցվել է այնտեղ պահվող անձանց թիվը, նկուղային, առաջին հարկերի խցերը փակել են, փոխվել են պատուհանները, բարելավել են ջերմային պայմանները:
Փոխնախարարի կարծիքով, «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջությամբ բնակեցման պայմաններում ընդհանրապես ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդրի մասին բարձրաձայնելու առիթ չի լինի:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ մինչև տարեվերջ «Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջությամբ կբնակեցվի:
Մանրամասները տեսանյութում: