Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը ևս տուժող են ճանաչվել
Ապրիլի 27-ին փաստաբանների միջև վեճի և ծեծի դեպքով Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի և Վրեժ Խաչիկյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք երեքն էլ տուժող են ճանաչվել:
Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ դեպքի հաջորդ օրը, ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել էր երկրոդ քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե:
Իսկ մինչ այդ կրկին ծեծի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա, այդ գործով էլ տուժող են ճանաչվել Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարույթ է ընդունվել փաստաբանների հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը
- Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. ՓՊ
- Տ. Աթանեսյանը և Ա. Սողոմոնյանը ճանաչվել են փաստաբանների մասնակցությամբ միջադեպի տուժող. ՔԿ
- Փաստաբանական դպրոցի տնօրենը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել
- Աթանեսյանը սեռական հայհոյանք է տվել Փաստաբանական դպրոցի տնօրենին. ՉԻ
- Արա Զոհրաբյան. Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության
- Երվանդ Վարոսյան. Հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում