Բորիս Նավասարդյանը Հայաստանում մամուլի ազատությունը 3-ից հանած գնահատեց
«Մամուլի համաշխարհային օրը կարևոր է նրանով, որ ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան մեծ նշանակություն ունի մամուլի, լրատվամիջոցների ազատությունը մեր այսօրվա կյանքում, և հստակեցնում է այն իրավիճակը, խնդիրներն ու հեռանկարները, որոնք կան մամուլի ազատության առումով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հայաստանում մամուլի ազատությունը Նավասարդյանը միջին համարեց, հինգ միավորից՝ 3-ից հանած գնահատելով։
«Եղել են ժամանակներ, որ 3-ի կողմնակից էի, եղել են ժամանակներ՝ երբ 2 կգնահատեի, բայց այսօր հաշվի առնելով եղած միտումները, այն սուր իրավիճակները, որոնց ականատեսներն ենք եղել 2015-16 թվականներին, կգնահատեմ 3-ից հանած։ Միգուցե, այդքան էլ վատ չէ, դիտարկելով, որ համաշխարհային միտումները մամուլի ազատության առումով բավականին բացասական են»,-ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Նա տեղեկացրեց, որ ըստ մջազգային կառույցների, վերջին 13 տարիների ընթացքում ամենավատ իրավիճակը գրանցվել է հենց 2016 թվականին։
Բորիս Նավասարդյանի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ այն երկրները, որոնք հայտնի են ավանդաբար որպես ազատ մամուլի երկրներ, ունեցել են որոշ սպառնալիքներ և ԶԼՄ-ների, և լրագրողների նկատամաբ, իսկ այն երկրները, որոնք ավանդաբար խնդիրներ ունեն, այնտեղ էլ ճնշումները և ֆիզիկական բռնության դեպքերը ավելի հաճախակի են դարձել։
Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կփոխեն մեր աշխարհը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին