Գործադուլ՝ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում
«ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը որոշում է կայացրել մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները բարձրաձայնելու նպատակով»,- այս մասին ասված է Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժական կոլեկտիվի տարածած բաց նամակում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին ուղղված բաց նամակում մանկավարժների պահանջներն են.
1. Դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում
2. Ուսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում:
Հիշեցնենք, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը խնդրի վերաբերյալ նամակով դիմել էր նախարարին դեռևս անցած տարվա օգոստոսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները