ԲՀԿ-ում Խաչիկ Մանուկյանի անունից ինքնաբացարկի դիմում են գրել. «Ժամանակ»
Երեկ ԿԸՀ-ը հրապարակել է ինքնաբացարկի դիմում ներկայացրած և այդպիսով մանդատներից հրաժարված պատգամավորների անունները: Այդ ցանկում էր նաև նախկին պատգամավոր, գործարար, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Խաչիկ Մանուկյանը:
Վերջինս, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ առաջին անգամ է լսում, որ ԿԸՀ-ում իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել: Նա պնդել է, որ ինքը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել և տեղյակ չի, թե ով է դա իր անունից արել: Խաչիկ Մանուկյանը ապրիլի 2-ին թիվ 7 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի առաջադրված 7 թեկնածուներից ամենաշատ՝ 5675 ձայն ստացողն է, սակայն փաստորեն, ոչ իր կամքով դուրս մնաց ԱԺ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան