Մարտահրավերներին դիմագրավելու լավագույն տարբերակը երիտասարդների լայն մտածելակերպի ձևավորումն է. Վարդան Արամյան
Մայիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ողջունելով հյուրերին` ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է կրթության ոլորտում բարեգործության իրականացումը և ընդգծել է աշխարհում իրականացվող բարեփոխումներում կադրերի որոշիչ դերը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւս հնարավորություն է ունեցել այս ծրագրի շրջանակներում ուսանել Ֆլեթչերի դպրոցում:
Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների ընթացիկ օրակարգը և ՀՀ կառավարության մոտեցումները երկրի զարգացման ընդհանուր տեսլականի վերաբերյալ:
Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է,որ դրանց դիմագրավելու լավագույն տարբերակը երիտասարդ կադրերի լայն և ռազմավարական մտածելակերպի ձեւավորումն է, որն էլ գլոբալ աշխարհում մրցունակության գրավականն է:
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է կամրջել տարբեր երկրների կրթական հաստատություններում ուսանող կադրերին` պատրաստակամություն հայտնելով օտարերկրյա ուսանողներին պրակտիկ դասընթացների հնարավորություն ընձեռել ՀՀ ֆինանսների նախարարությունում: Միևնույն ժամանակ նախարար Արամյանը կարևորել է, որ «Թավիթյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող կրթական ծրագիրը շարունակական կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները