Փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասնակից Սիմոն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Ալբերտի Բաբայանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել Տիգրան Աթանեսյանի վերաբերյալ։
«Հարգելի պարոն Դավթյան
«Ժամանակ» օրաթերթի 2017 թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում հրապարակվել է հոդված՝ «Փաստաբան Աթանեսյանին $50,000 են առաջարկել «թեման փակելու համար»» վերտառությամբ:
Հոդվածում Տիգրան Աթանեսյանն օրաթերթի հետ իր զրույցում, մասնավորապես, հայտնում է, որ իրեն՝ Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարված հարձակման գործը «փակելու» և պատմությունը մոռանալու համար: Մասնավորապես, ինչպես նշում է Տիգրան Աթանեսյանը. «Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկները և գաղափարները տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են:»:
Հատկանշական է, որ դեռևս 28.04.2017թ. ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Աթանեսյանը կատարել է նույնաբովանդակ գրառում՝ նշելով. «50 հազար դոլար առաջարկ)))))) մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք։»: Տիգրան Աթանեսյանի կողմից եղել են նույնաբովանդակ նաև այլ հրապարակային հայտարարություններ:
Նշված դեպքի առնչությամբ, ինչպես հայտնի է, 28.04.2017թ. հարուցվել են քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, քրեական գործի շրջանակներում ես, ի թիվս այլոց, ճանաչվել եմ տուժող:
Քրեական գործի քննության ընթացքում Տիգրան Աթանեսյանի կողմից հրապարակային կարգով ներկայացված այս տեղեկությունները առհասարակ չեն համապատասխանում իրականությանը: Տիգրանը փորձում է մանիպուլացիայի ենթարկել քննությունը, շեղել քննությանը այլ ուղղությամբ և նման մեթոդներով հասնել իր համար ցանկալի «արդյունքի»:
Նշված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի վերջինս սրանով ըստ էության կատարել է սուտ մատնություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 333 հոդվածով, քանի որ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել՝ ակնարկելով, որ 50000 ԱՄՆ դոլար գումար են առաջարկել, որպես ապօրինի վարձատրություն ցուցմունք չտալու կամ սուտ ցուցմունք տալու համար: Այսինքն Տ.Աթանեսյանը հանցագործության մասին կատարել է մատնություն: Նշված հրապարակումը պակաս հանրավտանգ չէ ի համեմատ, եթե Տիգրանը նման բովանդակության գրություն ուղարկեր իրավապահ մարմինների: Նույնիսկ ներկա արարքը, ավելի հանրավտանգ է քանի, որ իրավապահ մարմիններից բացի հասու է հասարակության լայն շերտերին իսկ Տիգրանը իր նեղ անձնական շահերով պայմանավորված փորձում է մանիպուլյացիայի ենթարկել թե իրավապահ մարմիններին թե հասարակությանը: Ի դեպ, պատահական չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ԶԼՄ-ով հանցագործության մասին հրապարակումը, նախատեսված է որպես քրեական գործ հարուցելու ինքնուրույն առիթ:
Բացի այդ լիովին տրամաբանական է այն պնդումը, որ Տիգրան Աթանեսյանը ինձանից կամ մեզանից նշված հրապարակմամբ անուղղակիորեն պահանջում են այդ չափի գումար իր բանսարկությունները դադարեցնելու համար: Այսինքն Տիգրանը կատարում է շորթում, փորձելով այդ եղանակով կատարել հափշտակություն 50000 ԱՄՆ դոլարի չափով:
Ելնելով վերոգրյալից, և հաշվի առնելով, որ նշված հանգամանքների վերաբերյալ առնվազն պետք է կատարվի քննություն խնդրում եմ հարուցել քրեկան գործ ՀՀ քր. օրի 333 և 182-րդ հոդվածների հատկանիշներով:
Առդիր՝
1. «Ժամանակ» օրաթերթի 2017 թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում բերված նյութի քաղվածքը.
2. Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջի քաղվածքը»:
Հարակից հրապարակումներ`
- Վարույթ է ընդունվել փաստաբանների հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը
- Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. ՓՊ
- Տ. Աթանեսյանը և Ա. Սողոմոնյանը ճանաչվել են փաստաբանների մասնակցությամբ միջադեպի տուժող. ՔԿ
- Արա Զոհրաբյան. Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության
- Երվանդ Վարոսյան. Հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը