Քաբուլում պայթյունից զոհվել է ութ խաղաղ բնակիչ
Աֆղանստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով TOLO News հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհի և 22 տուժածի մասին:
Քաբուլում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանությունից և ՆԱՏՕ-ի առաքելության տարածքից ոչ հեռու: Ականատեսների և պաշտոնյաների խոսքերով, հարձակման նշանակետն է եղել ՆԱՏՕ-ի կոալիցիայի տրանսպորտը: Որոշ տվյալներով, պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ-ահաբեկիչն արտերկրյա ուժերի ավտոշարասյան անցնելու ժամանակ: