Ըմբշամարտի ԵԱ. Մեկնարկային օրը՝ Հայաստանն առանց մեդալի
Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ էին դուրս եկել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Բարսեղյանն իր մեկնարկային գոտեմարտում պարտվել է թուրք Սուլեյման Ատլիին: Հայ ըմբիշը դուրս է մնացել հետագա պայքարից, քանի որ Ատլիին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ:
Թամրազյանը 1/8 եզրափակչում հաղթել է Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխալչիկին (Իսրայել): Սակայն, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևին:
Թամրազյանը սփոփիչ գոտեմարտի իրավունք էր ստացել, սակայն այստեղ ևս պարտվել է լեհ Զբիգնիև Մատեուշ Բարանովսկուն:
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը
- Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը. ՀԱՕԿ
- Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը